ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

Հ Ր Ա Մ Ա Ն


          ,, 19,,  մարտի   2010թ.                            N   05                                ք. Ստեփանակերտ 



ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ  ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻն ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ   ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Գլխավոր դատախազի 2009 թվականի մարտի 24-ի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման հանձնաժողովի աշխատակարգը սահմանելու մասին՚ N 32 հրամանով հաստատված աշխատակարգի 3-րդ կետը, ղեկավարվելով ՙԴատախազության մասին՚ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 11-րդ կետերով և 28-րդ հոդվածով՝


Հ ր ա մ ա յ ու մ  ե մ՝


    1. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դատախազության աշխատակազմում պետական ծառայողների գործունեության գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

Վալերի Անդրեյի Մեսրոպյան  -ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ (հանձնաժողովի նախագահ),
Գագիկ Սերգեյի Իշխանյան  -  ԼՂՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ  (հանձնաժողովի անդամ),
Անահիտ Սեյրանի Խաչատուրյան -  ԼՂՀ  Գլխավոր  դատախազության  կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի  և  անձնակազմի հարցերով բաժնի դատախազ (հանձնաժողովի անդամ),
Ասպրամ Յուրիի Ավանեսյան  -    ԼՂՀ  Գլխավոր  դատախազության  կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի դատախազ  (հանձնաժողովի քարտուղար),
Լիանա Անրիկի Թովմասյան -  ԼՂՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի հատուկ, ընդհանուր բաժնի և արխիվի պետ (հանձնաժողովի անդամ),
Նաիրա Բաբկենի Մանգասարյան -  ԼՂՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ (հանձնաժողովի անդամ):

    2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա:

    3. Հրամանն ուղարկել Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, ԼՂՀ քաղշրջդատախազներին,  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին։



Արդարադատության երկրորդ դասի
     պետական խորհրդական                                             Ա.Ս.ՂԱՐԱՄՅԱՆ         
        

 

Օրացույց

<Հունվար 2012>
ԵրԵրՉրՀնՈւՇբԿի
      1
2345678
9101112131415
161718192022
23242526272829
3031     

Այցելուների Քանակը

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter